Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից

«Փաստ» օրաթերթը գրում է.


Կարկառուն քպականներից մեկը նախօրեին արտաբերել է այսպիսի մի... համարենք՝ միտք. «Պատերազմի ժամանակ մինչև հասանք Ստեփանակերտ, մեքենայից «խ» տառը մնաց»: «Ֆեյսբուքահայությունը» միանգամայն համերաշխ, անգամ՝ միահամուռ սկսեց ծաղրել, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ «ղժժալ» արտահայտության հեղինակի վրա: Արձագանքների մեջ ամենից անմեղ-մեջբերելի հարցն էր, թե՝ որտեղի՞ց է մեքենայի մեջ «խ» տառ գտել: Չէ, իհարկե ամեն ինչ սպասելի է փետրվարի մեջ 31, անգամ՝ 32 օր «գտնողներից», ի վերջո՝ «ավտոմեքենա» բառի մեջ մի «խ»-ն ի՞նչ է, որ չմոգոնեն: Այնուամենայնիվ, եթե սոսկ ծաղրի շրջանակներից դուրս գանք, իրականում այս «խ» տառի առեղծվածն ինքնին հետաքրքիր է և ուշադրության արժանի:

Նախ՝ արձանագրենք, որ խոսքը մի իշխանության ներկայացուցչի մասին է, որը ոչ թե մեքենայից այլ հենց Արցախից «խ» տառը թողեց, ապա և ընդամենը 2 տարի անց դա էլ ջնջեց: Երկրորդ՝ այդ կարկառուն քպականները, ոչ միայն արտահայտության հեղինակը, պատերազմի ժամանակ գնում էին Արցախ, որ ի՞նչ անեին: Նրանք, ի՞նչ է, զորապետնե՞ր էին, ռազմարվեստի գիտակնե՞ր, պատերազմ կառավարելու մասնագետնե՞ր, «ռեմբո» ու «տերմինատոր»՝ մեկ մարմնի մե՞ջ: Թե՞ գնում էին, որ նորից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին լուսանկարվեն ու, իբր հեգնելով, գրեն. «Բերել ենք սենատորներին Ղազանչեցոցը ցույց տանք... հանձնելուց առաջ»:

Ու հենց այդպե՛ս էլ արեցին: Հանձնեցին Շուշին էլ, Ղազանչեցոցն էլ, առհասարակ Արցախն էլ: Այնինչ, մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը անկախ էլ էր, ինքնիշխան էլ էր, պաշտպանված էլ էր, ամբողջական էլ էր (գրեթե): Եկան իշխանության ու Արցախից արդեն ոչ մի տառ չթողեցին: Հազարամյակների պատմության մեջ եղան առաջինը, որ հայաթափեցին Արցախը... Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշԽանությունից է իսկապես էլ միայն «խ» տառը մնացել: Մնում է միայն այդ մի տառը ջնջել... Որ մեր երկրի տարածքների անուններից մեկ տառ անգամ չջնջվի:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video) Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա Կապանում պատրաստվում են ընտրությունների Ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am