Ով ինչից է խոսում...

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բազմիցս փաստերով համոզվել ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Այդ պետությունները որևէ կերպ չեն շահում նման իրավիճակից՝ չնայած միգուցե այդտեղ ապրող էլիտայի մի հատված օգտվում է որոշակի արտաքին ուժերի հովանավորությունից։ 2011 թվականից առաջ Սիրիան ապահով և դինամիկ զարգացող երկիր էր, սակայն երբ Սիրիայի հարցում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը սկսեցին բախվել, այն տարբեր ուժերի ներգրավվածության պայմաններում վերածվեց պատերազմական գոտու ու ռազմական թատերաբեմի։

Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ուղղակի ավերակների են վերածվել, ու մինչ օրս այդ երկիրը չի կարողանում վերադառնալ նախապատերազմյան ժամանակաշրջանի իրավիճակին։ Հարյուրհազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը։ Ու այդ խառնակ իրավիճակում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում է։ Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն Ուկրաինայի միջոցով իրենց շահերն են փորձում առաջ տանել, բայց արդյունքում Ուկրաինան է ավերակների վերածվում, զոհվում են հազարավոր ուկրաինացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի հեռացել են իրենց երկրից։ Արևմտյան տարբեր շրջանակների կողմից խոսվում է Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար նոր «Մարշալի պլան» գործարկելու և միջոցներ տրամադրելու մասին։

Սակայն դեռ հստակ չէ, թե ինչքանով է այն իրականանալի, քանի որ անորոշ է նաև հակամարտության ապագան։ Հայաստանը ևս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հորձանուտում հայտնվելու վտանգի տակ է կանգնած, քանի որ մեր տարածաշրջանում բախվում են ոչ միայն գլոբալ խաղացողների՝ տվ յալ դեպքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերն, այլև իրադրության վրա ներազդեցություն ունեն տարածաշրջանային այնպիսի ուժեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։ Տարածաշրջանից դուրս գտնվող այլ կենտրոններ ևս ներգործություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իսկ Հայաստանի կողմից չհաշվարկված քայլերը մեր երկիրն ուղղակի կարող են ներքաշել խոշոր խաղացողների հակամարտության մեջ։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքներն առանց այն էլ մեր փոքր պետության համար, կարծում ենք՝ կանխատեսելի է։

Նման իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված որոշակի կոնսենսուս լինի։ Տարիներ շարունակ նուրբ արտաքին քաղաքականության միջոցով հնարավոր է եղել խուսափել խոշոր խաղացողների շահերի բախման մարտադաշտում հայտնվելուց։ Բայց ՀՀ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում Հայաստանը ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման գոտի։ Պարզ օրինակ նշենք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն ՀՀ իշխանությունները ակտիվորեն խոսում են ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսին բացառող տնտեսական կառույցներ են։ Միաժամանակ վտանգավոր է, որ Հայաստանում հուժկու կերպով զարկ է տրվում հակառուսական տրամադրություններին այն դեպքում, երբ մեր երկիրը Ռուսաստանի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունի։

Ու եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն իրենց այս վտանգավոր քաղաքականությունից, ապա ծանր հետևանքներն իրենց սպասել չեն տա։ Բայց զարմանալին ու տարակուսելին այն է, որ այս թեմայով քննադատություններին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե «մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված իրադարձությունները։ Իրականում Փաշինյանի այս պնդումն ուղղակի մանիպուլ յացիա է։ Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե եղել է շահերի բախման հարթակ, այլ այն եզակի ձևաչափերից մեկը, որի կազմում արևմտյան և ռուսական ներկայացուցիչները, իրենց տարաձայնություններով հանդերձ, միասնական են հանդես եկել։

Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ հաշվի առնելով, որ այն համապատասխան մանդատ ունի հակամարտության խաղաղ կարգավորման և դրա շուրջ միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ու պաշտոնական Բաքուն չի էլ թաքցրել իր այս դիրքորոշումը՝ պարբերաբար մեղադրանքներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հասցեին։ Ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի պայմաններում համանախագահության ինստիտուտն այսօր չի գործում։ Ընդ որում, այսպիսի իրավիճակին նպաստել է նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից դուրս գտնվող ձևաչափերում, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում, կամ էլ Ադրբեջանի հետ առանց միջնորդների առաջարկներ փոխանցելու տարբերակով։

Եվ հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր սեպարատ նախաձեռնություններ կան։ Արևմուտքը ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել հարաբերությունների կարգավորման հարցում։ Ռուսաստանը ձգտում է, որ իր տարածքում կնքվի խաղաղության պայմանագիրը։ Թուրքիան էլ փորձում է գլխավոր միջնորդը դառնալ։ Եվ տվյալ դեպքում այս բոլոր ուժերի հետաքրքրությունները միմյանց հակասում են։ Հայաստանի շահերն էլ գրեթե հաշվի չեն առնվում, քանի որ մեր երկիրը դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մեզ վերաբերող հարցերն արդեն ուրիշներն են կարգավորում։ Ուստի, այսքանից հետո կարելի է եզրակացություններ անել, թե երբ են «մեզ մեշոկի պես այս կողմից այն կողմ գցել»։ Իսկ ավելի դիպուկ՝ հիմա է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է ֆուտբոլի գնդակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Թրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Եվրախորհրդարանին մեղադրում են Վրաստանի բանկային հատվածը վարկաբեկելու փորձի մեջ Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը․ Արա Թորանյան Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել Կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լա՞վ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան 17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am