Նոր մանրամասներ. վթարված «Ուրալ»-ի վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Մուրացան հոսպիտալ

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Մեղրիում ձորակն ընկած զինվորական «Ուրալի» մեջ եղել է 20 զինվոր: 4 զինվոր զոհվել է, 5-ի վիճակը գնահատվում է ծանր:
«Հրապարակի» տեղեկություններով, վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են Երևան, նրանք հոսպիտալացվել են Մուրացան զինվորական հոսպիտալում։
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: