Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին լքել Իրանը
![Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին լքել Իրանը](/timthumb.php?src=/disc/12-04-24/4422d1fca5d4402095b8c4776b45b713.jpg&w=708)
Գերմանիայի ԱԳՆ - ն կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Իրանը Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին:
«Մեր գործընկերների հետ մենք այժմ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք իրավիճակի սրում Մերձավոր և Միջին Արևելքում դիվանագիտական խողովակներով։ Այս տարածաշրջանում գտնվող Գերմանիայի քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն մեր անվտանգության հրահանգներին: Զգուշացում կա Իրան, Իսրայել և Պաղեստինյան տարածքներ ուղևորությունների մասին, իսկ Իրանի համար կա նաև գերմանացիների կողմից երկիրը լքելու պահանջ», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի էջում:
Հաղորդվում է, որ Իրանում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում Գերմանիայի դեսպանատունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկել: