«Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը հատելու և կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»
![«Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը հատելու և կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»](/timthumb.php?src=/disc/12-04-24/d267d4dea7b93338dfb94d71fc69def5.jpg&w=708)
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստ եմ անվճար հիմունքներով իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, որոնց ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական մարմին ներկայումս կամ երբևիցե կմեղադրի Ադրբեջանի հետ շփման գիծը (իրենց ձևակերպմամբ՝ ՀՀ պետական սահմանը) ցանկացած անհրաժեշտությամբ հատելու և արձակված կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»։