Փաշինյա՛ն, քեզ հեռացնենք, որ խաղաղություն լինի․ Արեգնազ Մանուկյան (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խոսքը՝ ԱԺ ամբիոնից․
«... Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը։ Ի դեպ, վերջինս ցուցումներ էր տալիս Փաշինյանին հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ականջալուր է եղել նրան։ Հայաստանի կառավարության ղեկին գտնվողն աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։
Նիկոլ Փաշինյանը խաբել է գլխավոր հարցում։ Նա խոստացավ խաղաղություն և անվտանգություն, բերեց ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը՝ դրա դիմաց Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Իր համար Հայաստանն այլևս մանրադրամ է՝ իր սեփական կաշվի փրկության ու ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը։ Իրենք ուզո՞ւմ են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը։ Հարցերս հռետորական չեն, շատ կոնկրետ պատասխան են պահանջում։ Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պետք է պատասխան տա»։
Մանրամասները՝ տեսանյութում․