Ինչ ապացույց էլ լինի, ուզում է՝ Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է՝ ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տա, չեն կարող ապացուցել․ Լևոն Քոչարյան (video)
Ինչ ապացույց էլ լինի, ուզում է՝ Վահե Ղազարյանը ցուցմունք տա, ուզում է՝ ամբողջ ոստիկանությունը գա ու ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, դատարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Տեսանյութով ապացուցվում է հակառակը։ Կխնդրեմ, որ տեսանյութերն ուսումնասիրելու համար համապատասխան տեխնիկական հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի տեսանյութով հասկանալի լինի»,- նշեց Քոչարյանը։