Ստու՛մ են, պարզապես ստու՛մ են ձեզ․ այս ամենը կարող ենք կանխել․ Լևոն Քոչարյանը՝ Տավուշում (video)
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց․ «Մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ այս ամենը հնարավոր է կանխել: Եթե փորձում են ապացուցել, որ այլընտրանք չկա, հնարավոր չէ ուրիշ ձև, պետք է սա անենք՝ այդպես չէ, ստում են, պարզապես ստում են: Միգուցե իրենք դրա ճանապարհը չգիտեն, միգուցե ուրիշ ծրագիր ունեն, բայց այն, որ սա հնարավոր չէ կանխել միանշանակ սուտ է: Ես ուզում եմ սա բոլորդ հասկանաք և իմանաք, որ այս պայքարի մեջ մենք պետք է լինենք միասնական»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: