Ես ձեզ վստահեցնում եմ՝ ծնկից վեր ենք կանգնելու․ Արշակ Կարապետյանի ուղերձը (video)
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի ապրիլի 5-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացրեց իր հիմնադիր համագումարը:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ելույթի սկզբում կոչ արեց ներկաների հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքի համար։ Արշակ Կարապետյանը հանգամանալից գնահատական տվեց Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակին։ Նա հստակ նկարագրեց երկրի անվտանգությանը սպառնացող իրական արտաքին սպառնալիքներին, շեշտը դնելով երկիրը կառավարելու վարչապետի իսպառ անկարողության վրա և կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ՝ հանուն Հայաստանի փրկության։
Մանրամասները՝ տեսանյութում․