Իրավիճակը կրիտիկական է․ Ուկրաինայի ԶՈՒ գեներալը հայտնել է Ռուսաստանի զանգվածային հարվածների մասին
![Իրավիճակը կրիտիկական է․ Ուկրաինայի ԶՈՒ գեներալը հայտնել է Ռուսաստանի զանգվածային հարվածների մասին](/timthumb.php?src=/disc/03-04-24/ae78217f24290fafe0ea700d20052f1d.jpg&w=708)
Ուկրաինայի ռազմավարական օբյեկտները հզոր հարվածների են ենթարկվում Ռուսաստանի կողմից Կիևի ՀՕՊ-ի հյուծվածության պատճառով, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ Սերգեյ Կրիվոնոսը «Սերգեյ Մամաևի Հատուկ Նախագիծ» YouTube ալիքի եթերում:
«Իրավիճակը (հակաօդային պաշտպանության հետ կապված - խմբ․) կրիտիկական է: Դրա մասին մտածում են բոլորը, ովքեր այժմ գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Ինձ համար հասկանալի է, որ մենք անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել ՀՕՊ ավելի հզոր համակարգի տեղակայմանը», — ասել է փորձագետը։
Ինչպես նշել է Կրիվոնոսը, ռուսական բանակը բավականաչափ ռեսուրսներ է կուտակել Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռազմավարական կարևոր թիրախներին զանգվածային հարվածներ հասցնելու համար: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ-ը չի կարողանում հաղթահարել նման գրոհը, այն պետք է մեծացնել։
Ռուսաստանը պարբերաբար ոչնչացնում է հակառակորդի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտները։ Օդային տագնապի ազդանշաններն ամեն օր հնչում են Ուկրաինայի շրջաններում, երբեմն՝ ամբողջ երկրում։