Հրատապ. Իսրայելի ոստիկանությունը տեղահանում է սկսել «Կովերի պարտեզ»-ում. պատրիարքությունը հաղորդագրություն է տարածել

Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտնի «Կովերի պարտեզ» կալվածքում: Այս մասին հայտարարություն է տարածել դիվանատունը, որը սոցցանցի իր էջում ներկայացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը: Ստորև ներկայացնում ենք դիվանապետի հաղորդագրությունը.

«Այսօր, 3 Ապրիլ, 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում սկսած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Կովերու պարտէզ» կալուածէն՝ ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գոյքը, եւ յարձակելով հոգեւորականներու եւ տեղացի հայերու վրայ:

Վտարումը կը ղեկավարէր Ասաֆ Հարէլ անուն սպան:

Երբ սպաներու խումբէն պահանջուած է հայ հոգեւորականներուն եւ տեղացի հայերուն բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանէն որոշում չեն ներկայացուցած եւ շարունակած են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներուն՝ Հայոց Պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործուղութիւնները դադրեցնելու փոձի ընթացքին քանի մը ոստիկաններ շարունակաբար յայտրարած են, թէ եկած են արտօնագիրով, սակայն բնաւ չեն ներկայացուցած յիշեալ արտօնագիրը եւ ըսած են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողներու իրաւունքները»:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղէմի չորս թաղամասերէն մէկուն: Մենք կ’ակընկալենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ, իբր տրուած է բոլորին Երուսաղէմի մէջ եւ պատասխաններ կը պահանջենք Իսրայէլի ոստիկանութենէն եւ Իսրայէլի կառավարութենէն՝ այսօրուայ իրադարձութիւններուն անոնց մասնակցութեան համար:

Աներկբայ է, որ այսօրուայ սադրանքները Հայկական թաղամասի եւ անոր օրինական հողերու դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերու մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաներու ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւններուն վրայ»:

դիտվել է 1065 անգամ
Լրահոս
Ձեր ասածն աբսուրդ է․ Արթուր Խաչատրյանը՝ ՔԿ նախագահին (video) Ովքե՞ր էին էդ բանդիտները, որոնք խոշտանգեցին Սամվել Վարդանյանին․ Թագուհի Թովմասյանը՝ ՔԿ նախագահին (video) Աննա Վարդապետյա՛ն, պատերազմի մունետիկ Արծրունի ասածներով զբաղվե՛ք․ Արծվիկ Մինասյան (video) Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին Ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ ներկայացրեց դատախազը Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը. Պաղեստինի փոխնախագահ «Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին «Նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով, հողաթափերով, նրանց ձեռքերը պետք է ոլորեն և առևանգել» Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է Խոշոր վթար, «Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշներին Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am