Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
![Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ](/timthumb.php?src=/disc/03-04-24/b3094fc4157396559586db93741c64dd.jpg&w=708)
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը մեծ առավելություններ ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։
«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Հայաստանը հիմնական շահառուն է, որը շատ մեծ առավելություններ է ստանում որպես անդամ՝ Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցությունից»,- շեշտել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ հարցը՝ Օվերչուկն ընդգծել է, թե «այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»։