Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենը` Ալիևին

Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին կայանալիք ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումն առաջացնում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և կարևոր է համարում այդ հարցի պարզաբանումը, մասնավորապես, խոսելով նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ առաջիկա հանդիպման հիմնական էությունը կազմելու են Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը:

Իլհամ Ալիևը նշել է, որ եռակողմ հանդիպման նախապատրաստման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին Եվրոպական միության Խաղաղության մեխանիզմի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին զինելը: Նա ընդգծել է, որ հակաաադրբեջանական բնույթ ունեցող նման քայլերը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և հանգեցնում սադրանքների:

Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Իլհամ Ալիևը նշել է, որ Բեռլինում արտգործնախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ օգտակար են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից և անհրաժեշտ են բանակցություններն արագացնելու համար: Ալիևը նաև ընդգծել է, որ Արևմուտքում Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին առաջադրված մեղադրանքները լիովին անհիմն են:

Իլհամ Ալիևը Բլինքենի հետ զրույցում նշել է, որ ապրիլի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը ստել է և մեղադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար սպառնալիքի աղբյուր լինելու մեջ: Ադրբեջանի նախագահն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին:

Ալիևի կարծիքով՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, որը նախատեսված է ապրիլի 5-ին, ներառական բնույթ չի կրում և չի հետաձգվում, չնայած Ադրբեջանի արդարացի դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության և համագործակցության, այլ բաժանարար գծերի ստեղծման և, որպես հետևանք, Հարավային Կովկասում լարվածության:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Սփյուռքի դեմ ելույթ է ունեցել Օդի ջերաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինը և զավակները հրավիրվել են գույքի բռնագանձման գործով վարչություն Նիկո'լ Անհող, քո նման կապիտուլյանտ ու խաղաղություն մուրացողից Ադրբեջանն ի'նչ ասես պահանջելու և ստանալու է. Գագիկ Համբարյան Զավեշտ. Լեոնիդ Բրեժնևի կերպարով բեմ դուրս եկած այս պատուհասի մեդալներից միայն մեկն է պետական պարգև Թուրքիայի ներկայացուցիչը դեմ է Սփյուռքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am