Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար
![Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար](/timthumb.php?src=/disc/03-04-24/7a2d35c5879a4ec9f27c6a6e22bd9bb5.jpg&w=708)
Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար, Պորոշենկոն հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես մտադիր եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Ընտրություններ կազմակերպելու համար, սակայն, մեզ նախ հաղթանակ է պետք»,- հայտարարել է Պորոշենկոն։
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային անցած ամսվա վերջին։ Դրանք, սակայն, հետաձգվել էին անորոշ ժամանակով՝ 2022 թվականին երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։