«Իմ չառաջադրվելը բարոյական կողմ ուներ». Գագիկ Ղազինյան
Որեւէ մեկի դրդմամբ, ցուցումով կամ շանտաժով երբեւէ չեմ առաջնորդվել: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արդեն նախկին դեկան Գագիկ Ղազինյանը` նշելով, որ իր չառաջադրվելն ուներ բարոյական կողմ:
«Ինձ երբեք չեն կարող ոչ ստիպել, ոչ սպառնալ, որպեսզի թեկնածությունը չդնեմ։ Խոսքը բարոյական կողմի մասին է», - ասել է Ղազինյանը, որը 28 տարի զբաղեցրել է դեկանի պաշտոնը:
Հարցին, որ խոսակցություններ կան, որ իշխանությունները հրահանգել են, որ իրեն չընտրեն` Ղազինյանն արձագանքել է` «Եթե երկրի իշխանությունը անվտանգային հարցերից առաջ քննարկում է, թե ով լինի ֆակուլտետի դեկան...., ճիշտն ասած, ափսոսում եմ, որ մեր այս պայմաններում առաջնային հարցը դա կարող է դառնալ՝ անվտանգային հարցերը թողած»: