Գևորգ Պետրոսյանը չընտրվեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան
![Գևորգ Պետրոսյանը չընտրվեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան](/timthumb.php?src=/disc/03-04-24/51078078f64ffdfa645cc7570a5e881e.jpg&w=708)
Ավարտվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։
Հիշեցնենք, որ 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։
Նշենք, որ ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։
Այսպես, Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։