Ունենք ընտրության երեք ճանապարհ․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու:

Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

համակերպվել իրողության հետ, դադարել վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,
հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,
համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:
Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան:

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան Հեծանիվ է քշում, տոլմա փաթաթում, սափրվում․ սա գիտե՞ք՝ ով է․ Լևոն Զուրաբյան (video) Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մեր ղեկավարը դարձել է բլոգեր. Զուրաբյան ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք․ էս «արյունից» դուրս եկեք, քանի դեռ Նիկոլը ձեզ չի «աղացել»․ Նաիրա Զոհրաբյան (video) Անթույլատրելի եմ համարում. Գևորգ Պապոյան Ավտովթար՝ Երևանում բախվել են թիվ 46 երթուղու՝ ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Գոյը փակ է, բայց պայքարը շարունակվում է Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ՝ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին Արթուր Հովսեփյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ Ամբողջ աշխարհում հայերի կյանքը վտանգված է․ ՄԻՊ (video) ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ 2024-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր. Լևոն Զուրաբյան Փաշինյանը կրկին իրեն կորցրեց․ «Ամեն ինչ արված է, որ գուբերնիա դառնանք, ֆորպո’ստ» (video) #ՈՒՂԻՂ․ «ԳԻԺ Նիկոլը կործանման նոր ծրագիր է մշակել»․ Գևորգ Պետրոսյան (video) Վարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան. որ դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am