Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի ուկրաինացում (06.10.2022թ․– 05.04.2024թ․)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պրահա։ 6–ը հոկտեմբերի։ 2022թ․։
Լուսանկարում չորսն են՝ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Միշելը։
Լուսանկարից դուրս ևս երկու պետության ղեկավար կա (նրանք, ի դեպ, հիմնական դերակատարներն են)։ Բոլորն ակտիվ ներգրավվածություն են ունեցել Արցախն Ադրբեջանին հանձնելու, արցախահայության էթնիկ զտման գնով ռուսական զորքը մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականության մշակման և իրականացման հարցում։
Մեկ տարի անց Գրանադայում, կրկին հոկտեմբերին (այս անգամ 5–ին) նույն լուսանկարը չստացվեց, բայց նույն կազմով որոշվեց Հայաստանի ճակատագիրը։ Նախատեսվել է 2–րդ Ուկրաինա սարքելու տարբերակը։
Եթե նախորդ դարի 20–ականներին հայ թրքաբոլշևիկները դասակարգային ու այլ տիպի կռիվներում բարիկադի մի կողմում էին՝ պատրաստակամություն հայտնելով հայ ժողովրդին զոհաբերել հանուն համաշխարհային կոմունիստական հաղթարշավի, ապա ներկայիս թրքաբոլշևիկներն արդեն բարիկադի մյուս կողմում են, ծառայում են համաշխարհային լիբերալ–գեդոնիստական գաղափարներին՝ հայ ժողովրդին դնելով հակառուսական ու հակաիրանական պայքարի զոհասեղանին։ Երկու դեպքում էլ հայ ժողովուրդն ու Հայաստանը թրքաբոլշևիկների համար մանրադրամ են՝ իրենց նեղ խնդիրները լուծելու, ներքին բարդույթները հաղթահարելու և ազգային «մենք»–ից փախչելու համար։ Դա փոքր մարդկանց մեծ վրեժն է մասնավորապես հայ ժողովրդից ու ընդհանրապես ամբողջ մարդկությունից։
Ապրիլի 5–ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում քննարկելու է Հայաստանի ու հայ ժողովրդի՝ աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին հայտնվելու գնի հարցը (Արցախի գինը նա կա՛մ ստացել է, կա՛մ Հայաստանի փաթեթի մեջ է ուզում ստանալ)։
Հայաստանի ուկրաինացումը գին ունի։ Այդ գինը վճարվելու է փողի ու արյան միջոցով։ Նիկոլ Փաշինյանին փողն է հետաքրքրում։ Հայ ժողովրդին պետք է արյունը հետաքրքրի, քանզի այդ արյունն իրենից են վերցնելու բարի ժպիտով լուսանկարվողները»։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am