Դրել եմ թեկնածությունս , կոտրելու համար կարծրատիպը, որ ոչ մեկ չպտի զմրսվի իրա պաշտոնին. Գևորգ Պետրոսյան

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնում իր առաջադրումը Գեւորգ Պետրոսյանը համարում է ԵՊՀ այդ ֆակուլտետի երկարամյա քաղաքականության փոփոխություն։

«Փաստինֆոն» տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունենում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրել երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանը:

Առաջադրված թեկնածուներից մեկը դեկանի տեղակալ Հարություն Խաչիկյանն է և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանը, որին վերջերս զրկել էին դասաժամերից և միայն դատական կարգով է հետամուտ եղել իր իրավունքների վերականգնմանը։

Հարցին, թե որքանով է հավանական համարում իր ընտրվելը դեկանի պաշտոնում` Գ. Պետրոսյանն արձագանքել է` «Ես իմ այս առաջադրումով ցույց եմ տալու, որ ոչ մի պաշտոն ոչ մեկի տեղը չի։ Տեղը քո տունն է, պաշտոնը տեղ չի, որ ասես` ես այս մարդն եմ, սա իմ տեղն է, ոչ մեկ իմ դեմ թեկնածություն չի դնի։ Ես դրել եմ` կոտրելու այդ կարծրատիպը, որ ոչ մեկ չպետք է զմռսվի իրա պաշտոնին: Անգամ`մի քիչ հումորային կարգով ասել եմ, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկ եմ անելու` հայցադիմում ներկայացնել` պաշտոնից պաշտոնյայի ամուսնալուծության պահանջի մասին։Ղազինյան արդեն ամուսնալուծվել է պաշտոնից, քանի որ չի առաջադրվել»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարել է ամեն ինչ անել, որ ինքը չընտրվի:

«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասել է , որ ամեն ինչ անեն, որ Պետրոսյան Գևորգի ընտրությունը կանխեն։Հիմա կտեսնենք, թե ինչ են իրենք անում։ Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում խորհրդի կազմին, գիտնականներ են , ես գիտության ոլորտի մարդ եմ, 27 տարի դասավանդում եմ, ոչ մի առումով չեմ զիջում որևէ այլ թեկնածու, տեսնենք»,- ընտրությունից առաջ նշել է Գևորգ Պետրոսյանը:

դիտվել է 408 անգամ
Լրահոս
ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am