«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը հոդված է հրապարակել՝ «ծանր վիրավորանքի» հոդվածն ապաքրեականացնելուց հետո կրկին քրեական օրենսգրքում այն գաղտագողի խուլիգանության հանցակազմի մեջ ներառելու առնչությամբ,որը ներկայացնում ենք ստորև․

«2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն` ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում:

Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին:

«Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

Ինչ է ստացվում. փաշինյանական ռեժիմն օր-օրի սասանվող իշխանության հիմքերի ամրապնդման և հանրության արդարացի զայրույթի զսպման համատեքստում մոգոնել էր «ծանր վիրավորանքի» հոդվածը: Հետագայում, արևմտյան միջազգային կառույցների ճնշումների ներքո, այն ապաքրեականացվեց, իսկ այժմ վերակենդանացվել է քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի շրջանակներում: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունն ու երկու ամսով կալանավորումը իշխանությանն ուղղված քննադատական խոսքի համար լավագույն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները ոչ միայն որոշել են ակնհայտ ռեպրեսիվ գործիքակազմով ճնշել ազատ խոսքը, այլ նաև «մանկական շուստրիությամբ» փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացնելով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում»։

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել Կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լա՞վ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան 17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am