Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները», -ասել Է Պուտինը՝ հավելելով, որ որոշ մարդկանց, ովքեր գործնականում չգիտեն ռուսաց լեզուն կամ ռուսական մշակույթը, թույլ են տալիս աշխատել առանց պատշաճ ստուգման:
«Որոշիչ սկզբունքը պետք է լինի այն, որ Ռուսաստանում աշխատելու և ապրելու հնարավորություն ստանան միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի ներսում թշնամանք, այլատյացություն և իսլամաֆոբ տրամադրություններ սերմանելն էր: Նա նշել է, որ միգրացիոն համակարգերը կատարելագործման կարիք ունեն, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի թույլտվություններ երբեմն տրվում են լուրջ քրեական անցյալ ունեցող մարդկանց:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը