Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից և ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է

ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել էր ինչ-որ թիթեղյա մակետով՝ պնդելով, թե դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որի ամբողջականությունը պատրաստ են պաշտպանել։

Այդ թիթեղը դարձել է Նիկոլը Փաշինյանի գրեթե մշտական ուղեկիցը՝ անգամ քպականների հետ հանդիպումների ժամանակ։

«Փաստինֆո»-ն մարտի 21-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ի՞նչ քարտեզների հիման վրա է կազմվել։ Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել։ Արդյոք Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը այն ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ են սահմանագծում սկսել Տավուշից։ Հարցմամբ՝ հիշեցրել էինք, սահմանագծումը, փաստացի, սկսվել է Սյունիքից ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախևառաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները։

Արդյոք հայկական կողմը պատրաստակա՞մ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույնն կերպ կհանձնի նաեւ Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսեւորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից։

Սակայն պարզվեց, որ նշված հարցերից ոչ մեկի պատասխանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չունի։ Չգիտեն անգամ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած մակետի իրավական հիմնավորումները ու մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սա եւս մեկ առիթ է ՀՀ դատախազության համար (ընդգծենք՝ ՀՀ եւ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի դատախազության- խմբ) վարույթ նախաձեռնել՝ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։

Բավական է միայն մեկ մեջբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածից՝ Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ քաղաքացի համարվող Նիկոլ Փաշինյանը որեւէ առիթ բաց չի թողնում թշնամու պահանջները հիմնավորելու համար, ավելին՝ իր հրապարակային խոսույթով հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանը հիմքեր ունենա ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ ՀՀ կառավարության աշխատակազմն այսօր եւս մեկ անգամ փաստել է, որ այս պահին չունեն որեւէ իրավական հիմնավորում Փաշինյանի հրապարակային խոսքերի համար։

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am