Միջազգային ներդրողները գումարային պահանջներ ունեն ՀՀ կառավարությունից

2016-2024թթ ընթացքում ՀՀ-ի դեմ հարուցվել է 8 միջազգային արբիտրաժային գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Արբիտրաժային վճիռ կայացվել է 2 գործով, երկուսն էլ՝ հօգուտ ՀՀ-ի, սակայն հետագայում դրանք վիճարկվել են ու չեղարկվել:

«Նշված գործերից մեկը մասնակի և հայցվորներից մեկի մասով չեղյալ է ճանաչվել, իսկ երկրորդ արբիտրաժային վճռի վերաբերյալ առկա է ընթացիկ չեղարկման վարույթ։ Գործերից մեկով հայցվորը հրաժարվել է հայցից և գործի քննությունը շարունակել համապատասխան ներպետական դատարանում»,- հայտնել են գրասենյակից՝ նշելով, որ 5 արբիտրաժային գործերը գտնվում են ընթացքի մեջ։

Սակայն Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից խուսափել են ասել, թե որ միջազգային ներդրողներն են ընդդեմ Հայաստանի արբտրաժային հայցեր ներկայացրել և այդ գործերով գումարային ինչ պահանջ է ներկայացվել ՀՀ կառավարությանը:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունն ել արդեն հայտնել է իր այդ մտադրության մասին: Նշված գործերով պարտվելու դեպքում խոսքը լինելու է հարյուրավոր միլիոնների դոլարների փոխհատուցման մասին։

Միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է CMS, Steptoe & Johnson, Alliance Law Partners, Baker McKenzie, Lalive, Foley Hoag միջազգային իրավաբանական գրասենյակներին, որոնց վրա, կարելի է ասել․ ատղաբաշխական գումարներ են ծախսվում:

«2019 թվականի սեպտեմբերին Գրասենյակի ստեղծումից ի վեր որոշում է կայացվել չներգրավել տեղական իրավաբանական գրասենյակ՝ հաշվի առնելով, որ, ի թիվս այլնի, ՀՀ իրավական համակարգին առնչվող հայցերի առնչությամբ խորհրդատվություն տրամադրում է Գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունը»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ՀՀ շահերը լավագույնս և որակյալ ներկայացնելու համար միջազգային խորհրդատվական ընկերություններին ընտրելիս ներկայացված գնառաջարկին զուգահեռ՝ հաշվի են առնվում հետևյալ առանցքային չափորոշիչները․ «Ընկերության, ինչպես նաև ընկերության իրավախորհրդատուների մասնագիտական փորձառությունը՝ հատկապես պետությունների ներկայացուցչության փորձն այս ոլորտում, որի առնչությամբ վեճը ծագել է, ինչպես նաև առաջարկվող թիմերի անդամների կրթական և մասնագիտական որակավորումները։

Դիտարկվում են նաև հայտ ներկայացրած ընկերությունների դիրքը միջազգային իրավախորհրդատվական գրասենյակների հայտնի վարկանիշային դասակարգումներում, ինչպես նաև գրասենյակների առկայությունը այն երկրներում, որոնք կարևոր են, ի թիվս այլնի, արբիտրաժի վայրի և արբիրաժային վճռի կատարման տեսանկյունից։ Ուշադրություն է դարձվում նաև նախկին գործերով տվյալ ընկերության հետ ունեցած համագործակցության փորձին, հատկապես եթե նոր գործը փոխկապակցված է նախկինում ծագած որևէ վեճի հետ, որի շրջանակներում ընկերությունն արդեն ներկայացրել է ՀՀ շահերը։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս գին-որակ հարաբերակցության հաշվառմամբ ձեռք բերել ծառայությունների լավագույն տարբերակը»։

դիտվել է 382 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Արսեն Թորոսյանի հերն էլ, մերն էլ, ծնվածն ու չծնվածն էլ»․ Արշակ Զաքարյան (video) Փաշինյանը կտա՞ սպանելու հրաման․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Տո թու՛րք, տո․․․ հենց հիմա Արսեն Թորոսյան փողոց դուրս արի ու կտեսնես»․ Անաստաս Իսրայելյան (video) Վահե Հովհաննիսյան, լավ կլինի գնաք, ձեր «սրբազան գործով» զբաղվեք․ Անժելա Թովմասյան (video) Լսի՛ այ «կով»․․․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) ՀԻՄԱ․ Արսեն Թորոսյանը հայհոյել է Նիկոլի հորն ու մորը․ Նաիրա Զոհրաբյան «Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video) Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am