Դոնի Ռոստովից 46 միգրանտի կարտաքսեն
![Դոնի Ռոստովից 46 միգրանտի կարտաքսեն](/timthumb.php?src=/disc/02-04-24/09e8cf773ee5487832951d458ab01310.jpg&w=708)
Դոնի Ռոստովում շինարարության ոլորտում աշխատող 46 միգրանտ կարտաքսվի Ռուսաստանից. որոշումը կայացվել է շինհրապարակում ստուգումից հետո, որի արդյունքում միգրացիոն օրենսդրության խախտումներ կատարած 119 միգրանտ է հայտնաբերվել։ Ստուգել են հիմնականում Միջին Ասիայից եկած 500 միգրանտի։
112 անձի էլ, որոնք մինչ այս ՌԴ քաղաքացիություն են ստացել, սակայն զինվորական հաշվառում չեն անցել, ծանուցումներ են տրվել։ Իրավախախտումների մասին 123 արձանագրություն է կազմվել, որոշվել է 46 միգրանտի արտաքսել Ռուսաստանից։