Սպառված իշխանության սինդրոմը

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի առաջնորդ, եթե կուզեք՝ նաև որպես առանձին վերցրած գործիչ, արդեն սպառված, ավարտված երևույթ է կամ առնվազն ձգտում է լիարժեք սպառման, մեծամասնության համար, կարծես, պարզ է: Ըստ այդմ, հիմա միգուցե մեր որոշ ընթերցողներ հեգնեն, թե՝ «պա՜հ, դուք էլ գյուտ արեցիք...»:

Միանգամայն ըմբռնումով ընկալելով նման հնարավոր արձագանքը՝ այնուամենայնիվ, նշենք, որ այդ «գյուտի« մասին մենք նաև ավելի վաղ էինք արտահայտվել: Բայց հարցն այդ չէ: Հարցը Փաշինյանի՝ քաղաքականապես սպառվածությունն է: Եթե քաղաքագետներին, քաղաքական մեկնաբաններին դա ավելի վաղ էր ակնհայտ, ապա արդեն հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց սահմանամերձ բնակավայրեր ու սկսեց ՀՀ քաղաքացիներին թշնամական խոսույթով ահաբեկել, թե՝ տարածքները հանձնելուն համաձայնեք, այլապես պատերազմ կլինի, գրեթե բոլորին պարզ դարձավ: Շատերը, ի դեպ, նկատեցին, որ նույն այն գյուղերը, որոնք այդպես կրքոտ ցանկանում է հանձնել Նիկոլ Փաշինյանը, 2021-ի ընտրություններում նրան ամենից շատ քվեներն են տվել: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ի՞նչ էր նույն այդ ու մյուս բոլոր քաղաքացիներին խոստանում նույն Նիկոլ Փաշինյանը նույն 2021 թվականին՝ ընտրություններից առաջ: Ո՞րն էր նրա հրապարակային ծրագիրը, որը հետագայում դարձավ նաև նրա գլխավորած կառավարության ծրագիրը: Իսկ նա, չենք զլանում հիշեցնել, 2021-ին խոստանում էր պայքարել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի համար: Այսինքն, խոստանում էր հետ բերել իր իսկ իշխանության մեղքով թշնամու ձեռքն անցած Արցախի կարևորագույն կորսված հատվածները: Ավելին, ընտրություններից հետո ձևավորած (վերաձևավորած) նրա կառավարության ծրագրում, որ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, այլ ոչ թե նախընտրական բուկլետ, հստակ նշված է, որ պիտի հետամուտ լինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Իսկ ի՞նչ արեց ու արեցին իրականում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն ուրացան Արցախը, Արցախը հռչակեցին ադրբեջանապատկան, հրաժարվեցին Արցախից, գործնականում Արցախը հանձնեցին թշնամու հոշոտմանը, իսկ երբ կոնկրետ թշնամական հարձակումն սկսվեց, այդ ժամանակ էլ Արցախի մեր հայրենակիցներին թողեցին մեն-մենակ և օգնության հասնելու նույնիսկ ձև չարեցին: Մի խոսքով, Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև բացեիբաց հրաժարվեց Արցախից, այն սիրահոժար հռչակեց Ալիևի պապական բոստան: Իսկ այսօր էլ, ի դեպ, Փաշինյանը Արցախի իշխանությունը համարում է սպառնալիք... Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այսքանն առավել քան բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի ղեկավար ու անհատ քաղաքական գործիչ, գնահատվի որպես սպառված, ավարտված: Բայց նա շարունակում է նույն գործելակերպը: Արցախը թշնամուն «խուրդելուց» հետո Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է ուղղակիորեն ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, այդպիսով Հայաստանը թշնամական լիարժեք շրջափակման մեջ դնելու և կարճ ժամանակ անց ոչնչացնելու հիմքեր ստեղծելով: Բովանդակային առումով առանցքային պահ է այն, որ Փաշինյանը դա ուզում է անել՝ խոսելով... թշնամու նմանությամբ ու արտահայտություններով: Թշնամին ասում է՝ «տվեք, թե չէ՝ կհարձակվեմ», Փաշինյանն ասում է՝ «եկեք տանք, թե չէ՝ կհարձակվեն»: Ի դեպ, ՀՀ տարածքից «հողեր հանձնելու» մասին ևս Նիկոլ Փաշինյանի 2021թ. նախընտրական ծրագրում խոստում, ծրագրի կետ չի եղել:

Մեկ այլ կարևոր հանգամանք. կան մեկնաբաններ, ոչ իշխանական գործիչներ, որոնք կարծում են կամ շարունակում են կարծել, թե մարդիկ, միևնույնն է, այդ ամենը չեն նկատում, չեն ընկալում: Կարծում ենք, որ այդպես մտածողները այս դեպքում սխալվում են: Հասարակությունը, առնվազն հասարակության զգալի մասը այս ամենը շատ լավ նկատում է, սկսում է տեսնել: Հնարավոր է՝ հասարակությունը այս պահին դեռևս ակնհայտորեն «չի եռում», բայց որ դժգոհությունը ահագնորեն մոտենում է եռման կետին, կարծում ենք՝ աչալուրջ հետևողներին տեսանելի է: Հասարակությունը, որքան էլ թերագնահատումներ լինեն, ամենևին էլ հիացած չէ Փաշինյանի գործունեությամբ, էլ չասած, որ նա և իր իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց նկատմամբ կուտակված դժգոհությունը էլ ավելի մեծացնեն: Հասարակությունը տեսնում է, և դրա հիմնական նշաններից մեկն այն է, որ Փաշինյանի «կռուտիտներն» ու մանիպուլ յատիվ հայտարարությունները այլևս չեն աշխատում կամ չեն աշխատում նախկինի նման:


Ու դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի վարկանիշը, ինչպես ասվում է, հասել է «պատմական մինիմումին» ու շարունակում է անկում ապրել: Այնպես որ, շուտով Փաշինյանի վարկանիշը կհասնի իր ամենից սիրած թվին, որն է՝ զրոն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մոտակա հնարավոր ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական, Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու: Իսկ եթե, չընտրվելով հանդերձ, փորձի էլի կառչած մնալ իշխանությունից, ապա դա էլ նրան արդեն չի օգնի: Կարծում ենք, որ առկա քաղաքական ուժերը այս հանգամանքները պետք է ոչ միայն հաշվի առնեն, այլև կարողանան ճիշտ հաշվարկներ անել, առաջին հերթին՝ երկիրն ու հասարակությունը այս մղձավանջից դուրս բերելու առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Լուիս Օկամպոն սարսափելի մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ դաժանություններից (video) Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am