Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես ասվում է, սրանք «դեռ ծաղիկներն» են: Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», ուսումնասիրում են, թե ովքեր են հատկապես աչքի ընկնում, հակառուսական գաղափարներ գեներացնում, կոնկրետ քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, կա «սև ցուցակ», որը պարբերաբար «թարմացվում» է: Այս ցուցակում ներգրավված անձանց պարագայում կիրառվելու են որոշակի պատժամիջոցներ, որոնք չեն սահմանափակվելու միայն ՌԴ մուտքն արգելելով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձանց մեջ քիչ չեն նրանք, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեն Ռուսաստանում, ինչպես նաև հարազատներ, բարեկամներ, որոնք ապրում ու աշխատում են ՌԴ-ում, ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ երեկ ՀՀՌՑ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով են սրանք փոխկապակցված, արդյո՞ք Միլիտոնյանի հրաժարականը ներիշխանական հերթական «բազարների» հետևանք է, թե նշյալ սանկցիաներից «արագի մեջ» խուսափելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video) Ինչպես Գինոսյանն արձագանքեց Արցախի կորստին ու ինչպե՞ս էր տանում դա․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ես հրաժարվել եմ պատասխանել Դոգի հեռախոսազանգին․ Արամ Սարգսյան (video) Պատահական չէ․ հորս՝ Գագիկ Գինոսյանի պարախմբի բոլոր տղաները գնացին պատերազմ (video) Брифинг МИД России М.В.Захаровой по текущим вопросам внешней политики (video) Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. դեսպան Սոբհանի Դո՛գ, դու ի՞նչ զիբիլ ես, որ մտնես մեր տուն․ Նաիրա Զոհրաբյան (video) Շատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ Պողոսյան Որտե՞ղ է Մարդու իրավունքների պաշտպանը․ Սամվել Վարդանյանի միանձնյա ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց (video) Իր թիմակցիներից Նիկոլն ու՞մ կպահի կողքին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am