Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան
Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ: Դուք մտքերի մեջ եք: Այս մասին գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը .
«Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մենմենակ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ: Դուք գիշերները դադարել եք լավ քնել: Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:
Դուք վախեցած եք: ԵՒ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել»: