Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ֆուտբոլային խոշոր մրցաշրջանի եզրափակիչ փուլում։ Կխաղա Եվրո–2024–ում։

Վրացիների այս հաջողության ֆոնին քմծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի այն նյուվասյուկիստական հայտարարությունը, թե բա՝ մինչև 2050–ը Հայաստանը կդառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Նիկոլն այդ հայտարարությունն արել էր 2020–ի 44–օրյա պատերազմից օրեր առաջ։ Դա խոսում է նրա կատարյալ ցինիզմի, այլասերվածության կամ էլ՝ անտեղյակության ու անգրագիտության մասին։

Մեր երկիրը, փաստորեն, խոշոր պատերազմի առաջ էր կանգնած, իսկ Նիկոլն զբաղված էր բլեֆներ շաղ տալով։

Կար ժամանակ, երբ Վրաստանն էր մեզանից հետ մնում բոլոր առումներով՝ ռազմական, ճանապարհաշինական, տնտեսական, դիվանագիտական, ֆուտբոլային և այլն։ Խոսքը նախորդ դարի 90–ականների ու 21–րդ դարի սկզբների մասին է։

Հետո վրացիները սովորեցին սեփական և ուրիշի սխալների վրա ու հասան հաջողությունների։

Վրացիները Սահակաշվիլու սխալների պատճառով դարձան հակառուսական մանրադրամ Արևմուտքի ձեռքում։ Դա 2008–ին էր։ Պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին ու քաշվեցին։ Արևմտյան երկրների ազդեցիկ ղեկավարները վրացիներին խոսքից այն կողմ չաջակցեցին։ Աբխազիան ու Հարավային Օսիան կորան Վրաստանի համար։ Տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, քանզի ռուսական շուկան փակվեց վրացական ապրանքների համար, իսկ արևմտյանը՝ չբացվեց։

Վրաստանում հասկացան, որ հիմարաբար «քցվել» են։ Ձերբազատվեցին արկածախնդիր ու դրածո Սահակաշվիլուց։ Հրաժարվեցին պաթոլոգիկ հակառուսականությունից։ Ու սկսեցին զարգանալ։

Որքան էլ հիմա Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմի դաշտ ու Վրաստանը դարձնել ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ, Վրաստանի արևմտամետ իշխանությունը չի համաձայնում։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակադրության արանքում։ Այդ հակադրությանը զոհաբերվեց Արցախը և հիմա հերթը Հայաստանին է հասել։ Դրանից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նաև՝ անձամբ Նիկոլը, ով իր կաշվի փրկության ու փողի խնդիրներն է լուծում։ Հայաստանի հաշվին (Նիկոլին Արցախի հաշիվն արդեն փակել են)։

Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ֆուտբոլային համակարգում թալանն ու անգրագիտությունը միախառնվել են։ Թուրքամետ ու ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր Նիկոլի դրածոներն են, Ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են սեփական դուքյանի կամ տնամերձ բոստանի։ Արդյունքներն ակնհայտ են։ Իսկ մենք ստիպված ենք բարի կամ չար նախանձով նայել, թե ինչպես է Վրաստանը մեկնում Եվրո–2024։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան #ՀԻՄԱ․ «Գետինը մտածնե՛ր․ ե՞րբ Նիկոլը կասի՝ կալանավորել Սիլվա Համբարձումյանին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) «ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո» «Կռվի դաշտից փախածներ, սուտի լեգենդներ, ո՞վ եք դուք,որ Նորատ Տեր-Գրիգորյանցի վրա մատ տնգեք»․ Զաքարյան (video) Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am