Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը։ Արթուր Աբրահամը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:
Քո Ավո և ընտանիք