Ինչ է ասել Պուգաչովան
Երգչուհի Ալլա Պուգաչովան բացատրել է, թե ինչու աջակցության խոսքեր չի ասել «Կրոկուս» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մասին։
Օրեր առաջ համացանցի օգտատերերը նկատել են, որ Ալլա Պուգաչովան ցավակցություն չի հայտնել ահաբեկչության զոհերին ու քննադատել նրա լռությունը։ Այսօր նա պատասխանել է մեղադրանքներին՝ նշելով.
«Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե Instagram-ում»,- գրել է Ալլա Պուգաչովան։
Նշենք, որ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահին կա 140 զոհ։