Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։

«Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր սնունդ, դեղորայք, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ ձեռք բերելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա։ Քանի որ հումանիտար օգնության տեղափոխումը իրականացվելու է պաշտպանության նախարարության կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»,-ասաց Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ ինքը հայտարարել է Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում։

«Հարցեր կային լոգիստիկայի հետ կապված, և մենք այս հումանիտար աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքը ունենք։ Այնտեղ այցի ընթացքում մենք այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որպեսզի օժանդակեն մեզ բեռը Գազայի բնակչությանը հասցնելու համար»,-եզրափակեց Փաշինյանը։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am