Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի ծրագրված հանձնման շուրջ քննարկումը։

«Ես կարծում եմ՝ նման քաղաքականությունը, որն իրականացնում է Փաշինյանը, հանգեցնում է Հայաստանում պետականության վերացմանը, քանի որ տարածքների հանձնումը տեղի է ունենում ոչ թե պատմականորեն զարգացած ինչ-որ օբյեկտիվ պատճառներով, այլ զուտ կամային որոշմամբ՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հանձնումը, որտեղ հայերը բնակվել են մի քանի հարյուր տարի։

Եվ սրա ապացույցները, ինչպես ասում են, կան։ Այսինքն՝ մեկ անգամ սկսելով՝ Փաշինյանն այն կշարունակի, կհանձնի անվտանգության պատրվակով։ Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու՝ անվտանգության ապահովման, պաշտպանական կարողությունների ամրապնդման պատրվակով։

Մենք հասկանում ենք, որ դրանք խոսքեր են։ Հայաստանն ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմներ վարել նույնիսկ իր հարևանների հետ։ Չափազանց քիչ ֆինանսական և այլ հնարավորություններ կան: Հայաստանը կախված է ինչ-որ ուժեղ դաշնակցից: Եվ միայն նման ուժեղ դաշնակցի դեպքում Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ բան ասել։ Երբ չկա այդպիսի դաշնակից, երկիրը դատապարտված է պարտության»,-կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը հարց է տալիս նախորդ բոլոր տարիներին Հայաստանի մաս կազմող տարածքների այդքան հեշտ հանձնման մասին։

«Եթե այդ տարածքը ներառվել է Հայաստանի Հանրապետության կազմում, ապա ինչու են այդքան հեշտությամբ բաժանվում դրանից։ Ինչու այն ժամանակ ներառվեց: Այստեղ հարցերը շատ են։ Ընդհանուր համատեքստում Հայաստանն իրենից կտոր առ կտոր հող է պոկում, որը որոշ ժամանակ իրենն էր համարում, և դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Անհավասար փոխանակում։ Մի կտոր տարածք տալ այն բանի համար, թե իբր այնտեղ Ադրբեջանն իրեն բարեկամաբար է պահելու, թեև չկա անգամ կնքված պայմանագիր, խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ինչպե՞ս կարող եք այստեղ որևէ բանի վրա հույս դնել: Ամեն ինչ հիմնված է ինչ-որ դատարկ խոսքերի վրա, որոնք ոչնչով հիմնավորված չեն։ Այսինքն՝ դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մասը։ Ինչ էլ որ լինի»,-եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am