Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո

Այս օրերին հայ ժողովուրդն ապրում է իր ամենից ամոթալի ժամանակները: Հայաստանի բնակչության այս պահվածքից զարմացած են ողջ աշխարհում: Այսպիսի երևույթ դեռ ոչ մի երկրում չի արձանագրվել, երբ երկրի ղեկավարն այսչափ վնասներ է բերել սեփական երկրին, սակայն կարողացել է պահպանել սեփական իշխանությունը:

Պատմությունն արձանագրել է նաև այլ դեպքեր, երբ երկրի ղեկավարը պատուհաս է դարձել սեփական ժողովուրդի համար, բայց արագորեն հեռացվել է իշխանությունից: Օրինակ, Զվիադ Գամսախուրդիան, որ նույնպես էյֆորիայի մթնոլորտում նախագահ ընտրվեց հարևան Վրաստանում, բայց ընդամենը կես տարի անց հեռացվեց իշխանությունից, երբ մարդիկ արձանագրեցին նրա գործնեության բացասական հետևանքները:
Մեկ այլ օրինակ. Աբուլֆազ Էլչիբեյը, որ հարևան Ադրբեջանում նախագահ ընտրվելուց մեկ տարի անց նույնպես հեռացվեց պաշտոնից, երբ այդ երկիրը պատերազմի ժամանակ պարտություններ կրեց հայկական զինված ուժերի կողմից:

Նացիստական Գերմանիայի իսկ հրահրած պատերազմում պարտություն կրելով, անվերապահ կապիտուլյացիայից մի քանի օր առաջ, 1945-ին, բեռլինյան իր բունկերում Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց և հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլև՝ կյանքից:

Եվ նման օրիանակներ շատ կարելի է բերել: Բացառություն է կազմում միայն հայ ժողովուրդը, որի ղեկավարը պարտությունից հետո, արդեն չորս տարի է պահպանում է սեփականա իշխանությունը և նույնիսկ ժպտալով նոր թեզեր է առաջ բերում, կարծես ծաղրելով սեփական ժողովուրդին:

Կարելի է շատ պատճառներ բերել այս ֆենոմենը բացատրելու համար, սակայն պարզ է մեկ բան. ոչ մի ժողովուրդ ինքն իրեն որոշումներ չի կայացնում:

Ժողովուրդը տարբերվում է ամբոխից, երբ նա կառավարվում է իր վերնախավի կողմից:

Այն ժողովուրդը, որ չունի վերնախավ, կամ իր վերնախավը իր հիմնական առաքելությամբ չի զբաղվում, վերածվում է պատմություն, հիշողություն չունեցող ամբոխի: Հենց այսպիսի վիճակի մեջ է հայտնվել այսօր Հայաստանի բնակչությունը:

Այո, բնակչությունը, քանի որ ազգ դառնալու համար, դեռ բավարար հատկանիշներ չկան:

Ինչո՞ւ է այդպես ստացվել, երկար վերլուծության խնդիր է:

Ավելի կարճ արձանագրենք քաղաքագիտական տեսանկյունից: Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե մահամերձ վիճակի մեջ է:

Երկրում չկա նույնիսկ տարրական դիմադրողական գործոն՝ Փաշինյանի քաղաքական մեքենայի գործնեության նկատմամբ:

Հասկանալի է, որ այս պայմաններում, անխուսափելի են դառնում պետականության փլուզման գործնթացները:

Հասկանալի է, որ այս պայմաններում, քաղաքական և հանրային դաշտում գործոն են դառնում հայհոյանքն ու զինված մարդկանց ակտիվությունը: Հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը չի կարող լրացնել քաղաքական դաշտի բացակայությունը: Եվ ուրեմն՝ երկրի փլուզման գործնթացը նույնպես չի կարող կանգնեցնել:

Այս պայմաններում, երբ ավանդական քաղաքական կառույցները այլևս չեն կարող գործոն դսռնալ, կենսական անհրաժշտություն է դառնում նոր քաղաքական սուբյեկտների առաջ գալը: Վերջինն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացման համար:

Առանց քաղաքական դաշտի փոփոխման, Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր պետականությունը, իր հետ կանգնեցնելով նաև երկրի բնակչությանը նոր ցեղասպանության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 31456 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է Չորսուկես ժամանոց ասուլիսում Նիկոլի ամենավտանգավոր խոսքը․․․ (video) Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդումն ուղարկվել է ուսումնասիրության. ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. «Ժողովուրդ» Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ «Հրապարակ» Արտահոսքի մասին մշտապես են քննարկում․ «Հրապարակ» Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են Ջուր չի լինի Թուրքիան ակնկալում է Սիրիայում հրադադարի հաստատում՝ առաջիկա ժամերին․ Ֆիդան Ադրբեջանը Ռուսաստանից երկու տեսակի ներողություն է պահանջում․ Էլմար Մամեդյարով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am