Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի․ վերլուծական

7օր-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմ ու պարտություն։ Հիմա նա դարձել է պատերազմի վաճառական։ Հետպատերազմական շոկի մեջ գտնվող հայ ժողովրդին նա վախեցնում է պատերազմով։ Ճիշտ է, իր վարած քաղաքականությունը խաղաղություն չի բերում, բայց պատերազմի վախը Նիկոլը ձգտում է առավելագույնս աշխատացնել և կապիտալիզացնել։

2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատերազմի վախը վաճառեց ու քվե կորզեց։ Դրանից հետո ունեցանք մինի–պատերազմների շարք, տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, գերիներ։

2022–ի հոկտեմբերի 6–ին Նիկոլն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ դրա դիմաց խոստանալով խաղաղություն։ Խաղաղություն չկա, Արցախը հայաթափված է, Ալիևն անցել է Հայաստանի տարածքներին ու պահանջում է Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրել է դիլիմ–դիլիմ տարածքները հանձնելու մարտավարությունը։ Տավուշում նա կրկին պատերազմ ու վախ էր վաճառում։ Դա քարոզչական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացիների ու մասնավորապես՝ Տավուշի ժողովրդի հանդեպ։ Ասաց՝ եթե Տավուշի տարածքները չհանձնենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կհարձակվեն ու պատերազմ կլինի։

Երբ Նիկոլն ասում է, թե պատերազմ կլինի, ուզում է ասել, որ մենք անպայման կպարտվենք։ Ու հենց այդ պարտությամբ է նա վախեցնում՝ սպասարկելով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։

Նիկոլի բռնած գիծը զիջումներն են։ Ինքը շատ լավ գիտի, որ դրանք վերջ չեն ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում։ Իրեն իր կաշին է հետաքրքրում։ Կաշվի փրկության գին է նշանակված հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելը։ Ինքը դա պարտաճանաչորեն կատարում է։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ Նիկոլին, ո՛չ իր դրսի պատվիրատուներին չի հետաքրքրում։

Այս խայտառակ պատմությանը վերջ դնելու, մեր երկրում իրական խաղաղություն հաստատելու և Հայաստանի ոչնչացումը կանխելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է՝ հանձնելը։ Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի։

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am