Իրական Հայաստան VS պատմական Հայաստան

«Ժողվարչապետն» ուզում է ներկայանալ որպես ռացիոնալ, իրատես և ողջամիտ գործիչ։ Հայաստանի միակողմանի զիջումները նա ուզում է ներկայացնել որպես դրանց հոմանիշ:

Ասում է՝ անցում ենք կատարում պատմական Հայաստանից՝ դեպի իրական Հայաստան։ Փաստորեն, անգրագիտությունը, հանցագործությունը, դավաճանությունը միասին վերցրած կոչվում են «Պատմական Հայաստանից անցում՝ դեպի իրական Հայաստան»։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասածները, ինչպես միշտ, ճիշտ հակառակ իմաստն ունեն և ճիշտ հակառակ ձևով են կյանքի կոչվում։ Փաշինյանի դեպքում խաղաղությունը՝ պատերազմն է, իրական Հայաստանը՝ պատմականը:

Արցախի Հանրապետությունն, իր բոլոր խնդիրներով հանդերձ, իրական էր, սակայն նրա շնորհիվ դարձավ պատմական։ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը փոխանակեց իրական Արցախը պատմական արկածախնդրության, հիմարության կամ դավաճանության հետ («հերձումը» ցույց կտա, թե որ տարբերակի հետ գործ ունենք):

Հիմա հերթը Հայաստանինն է։ Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն ու պատերազմ կլինի (Փաշինյանի մոտ պատերազմն ու մեր պարտությունը հոմանիշներ են)։ Նաև ասում է, որ զիջումները խաղաղության երաշխիք չեն, սակայն ամեն դեպքում պետք է զիջել։ Այդպես նա հասնելու է մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր և ի վերջո ամբողջ ՀՀ-ն դարձնելու է պատմական հուշ, եթե դեմը չառնենք:

Փաշինյանը Հայաստանը դարձրել է խաղալիք ու ձեռքը բռնած ման է գալիս՝ արևելյան բազառի առևտրականի պես։ Նրա պատկերացրած իրական Հայաստանի սահմանները գծում է Ադրբեջանը՝ Թուրքիայի քավորությամբ։ Խոսում է սահմաններից, բայց չգիտի, թե ո՞ր քարտեզով, քանզի Ալիևի ախորժակն անսահման է: Ու մինչ Փաշինյանը զբաղված է պատմական Հայաստանը «իրական» դարձնելով, Ալիևը հայտարարել է իրական Ադրբեջանի պատմական հավակնությունների մասին՝ Հայաստանը դիտարկելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլը շատ լավ գիտի, որ ինքն իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան, այսինքն՝ այնպիսի Հայաստան, որը պետականություն չի ունեցել։ Գիտի, բայց իր անձնական շահը պահանջում է Հայաստանը դարձնել խաղալիք ու հանել աշխարհաքաղաքական աճուրդի՝ զուգահեռաբար խաբելով, թե, իբր, հանուն ինքնիշխանության է պայքարում։

Այս ամենը կանգնեցնելու միակ տարբերակը քաղաքական պայքարն է՝ իշխանափոխության կարևորագույն հանգրվանով։

Ի դեպ, Նիկոլի դեմ նիկոլությամբ կամ հախուռն քայլերով չես պայքարի։ Մենք պետք է իմանանք, որ մեր հակառակ կողմում կազմակերպված կենտրոն է, Նիկոլը նրանց գործիքն է։ Այդ կազմակերպված կենտրոնի դեմ պետք է պայքարել կանոնավոր բանակի, այլ ոչ թե ֆիդայական ջոկատների տրամաբանությամբ։

Փաշինյանն ու իր տերերը վախենում են քաղաքական պայքարից։ Դրա համար են ձգտում խուսափել հանրաքվեից կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Փողոցային գործընթացներից էլ են վախենում, իսկ փողոց+էլեկտորալ գործընթացից սարսափում են: Սա պետք է շատ լավ հասկանալ ու պատրաստ լինել:

Քաղաքական կոդն ու քաղաքական պայքարն է հաջողության միակ գրավականը՝ իրական Հայաստանը պատմականի չվերածելու հնարավորությունը, պատերազմի ու պարտության փոխարեն իրական խաղաղություն ստանալը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները ՀՐԱՏԱՊ․ Սեյրան Չիլինգարյանը՝ Ոսկեպարից․ իրավիճակը լարված է (video) Գնդապետը`ոստիկանների լուսաձայնային նռնակներ նետելու,մեքենայում թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am