Ինչ է քննարկում Ալեն Սիմոնյանը Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Այս պահին երկկողմ հանդիպում է տեղի ունենում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ժնևում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ։
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։