Վեց տարի բացահայտ ստում են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրի արդիականացման մասին. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երկիրը գտնվում է լիակատար կործանման և ոչնչացման եզրին:

Իշխանությունը զավթած անհայրենիք խմբակի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության կանխամտածված ոչնչացում են իրականացնում:

Հակաժողովրդական և բացահայտ թշնամական կլանն արմատավորվել է ամենուր և ամեն տեղ. և ամենուր գողություն, կոռուպցիա, նենգություն, պետական ռեկետ, իրավական «բեսպրեդել»...

Փաշինյանական կլանի կողմից ստեղծված պետական համակարգի բոլոր մակարդակներում իշխում է սուտը,դավաճանությունը, հակապետականությունը, ատելությունը…

Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական խմբակը ոչինչ չարեց մեր երկրի անվտանգ զարգացման, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար, որտեղ հայտնվեցինք նրանց անհեռանկար և բացահայտ հակապետական քաղաքականության շնորհիվ:

Կառավրությունից արդեն վեց տարի ելույթներ են հնչում, թե պայքարում են կոռուպցիայի և հովանավորչության դեմ, արդիականացնում են պետական բոլոր ոլորտները, վերազինում են բանակը, բարեփոխում են կրթական և կենսաթոշակային համակարգը և այլն:

Բայց իրականում…

Ո՞ւր մնացին յուրացման համար խոստացված բանտարկությունները, ո՞ւր մնաց ՀՀ-ի տարածքների համաչափ զարգացումը, ո՞ւր մնաց բանակի վերազինումը, ո՞ւր մնաց աղքատության հաղթահարումը, ո՞ւր մնաց աշխատավարձերի իրական բարձրացումը, ո՞ւր մնաց հետևողական պայքարը թմրաբիզնեսի դեմ, ո՞ւր մնաց ռեալ ժողովրդավարությունը և իրավական պետությունը….

Եվ տասնյակ հարյուրավոր ո՞ւր մնաց:

2018 թվական

Պետական հովանավորչության և կոռուպցիայի դեմ պետք է հետևողական, կոշտ, համառ և սկզբունքային պայքար:

2019 թվական

Մենք քրտնաջան և համառորեն կաշխատենք կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

2020 թվական

Կարևոր խնդիր է զսպել իշխանության չարաշահումը և հատկապես կոռուպցիան, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանությանը և իրավապահ համակարգին:

2021 թվական

Կոռուպցիան պետական համակարգում վերացնելու համար դեռ շատ անելիքներ ունենք:

2022 թվական

Մեզ անհրաժեշտ են իրատեսական միջոցներ կոռուպցիայի դեմ պայքարում…

2023 թվական

Անհրաժեշտ է բացահայտել և խիստ պատժել պետական միջոցների վատման ցանկացած փորձ:

2024 թվական

Կառավարությունն առաջարկում է պայքարել կոռուպցիայի դեմ:

Մեզ արդեն վեց տարի բացահայտ ստում են կոռուպցիայի դեմ տխրահռչակ պայքարի ու երկրի արդիականացման մասին:

Եվ հենց այս պահին շարունակվում է երկրի պետական գանձարանի անխնա թալանումը:

Իշխանությունները շարունակում են կեղծել ամեն ինչ՝ շատ պարզ ու հասկանալի…»։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am