Նիկոլ Փաշինյանը գործարկել է հայոց պետականության կործանման ավազե ժամացույցը. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մշակույթի տնից եւ գրել.
«Նիկոլ Փաշինյանը գործարկել է հայոց պետականության կործանման ավազե ժամացույցը
Սա ֆոտոշոփ չէ։ Մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մշակույթի տանը կայացած հանդիպման միջնամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներից մեկը նրա առաջ տեղադրել է եռագույն ավազե ժամացույցներ։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ այդ ժամացույցները խորհրդանշում են հայոց պետականության ավարտի սկիզբը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր հայոց պետականության կործանման պատմական ցիկլերի մասին», -գրել է լրագրողը։