Ինչու է Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար սրում հայ-ռուսական հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և ցուցադրաբար սրում է հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաև անձամբ Պուտինի դեմ է քայլեր անում: Պատճառը շատ պարզ է. անել ամեն ինչ, որպեսզի Կրեմլը հակահայկական քայլեր անի և ինքը կարողանա հայ ժողովրդին ներկայացնել, որ ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար: Ռուսները շատ լավ հաշվել են Նիկոլի գավառական շուստրիությունը և չնկատելու են տալիս նրա գործողությունները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարում է, որ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում անցանկալի է: Նույն բանը նա ասեց Բաքվում՝ ավելացնելով, որ այդ հաղթանակը կվնասի Ադրբեջանին: Նիկոլը շատ լավ գիտի, որ այդ հաղթանակը օգտակար կլինի Հայաստանի համար, բայց վնասակար անձամբ իր համար: Դրա համար էլ շահագրգռված չէ այդ հաղթանակով:

Նիկոլի նաև գիտի, որ Ուկրաինայից հետո ՌԴ-ն ակտիվ զբաղվելու է Հարավային Կովկասով, իսկ դա նշանակելու է Արևմուտքի ու Թուրքիայի քայլերի սահմանափակում մեր տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակելու է իր իշխանության հովանավորների թուլացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Նիկոլը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց դա ուզում է անել այնպես, որ ռուսները մեղավոր դառնան: Նախկինների մեղավորության կոդն արդեն չի աշխատում: Հո չի՞ կարող ասել, որ նախկիններն են Տավուշում 30 տարի առաջ հանձնել տարածքները: Դրա համար էլ ուզում է ռուսներին գրգռել, որպեսզի նրանք կոշտ քայլերի գնան:

Նիկոլն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսական ուժերը Տավուշում հեռացվեն առաջնագծից, որպեսզի հետագայում, երբ ինքը տարածքները հանձնի, դա ներկայացնի որպես ՌԴ-ի կողմից հայերին «քցելու» քայլ:

Նիկոլը նաև ցուցադրաբար Պուտինի դեմ է քայլեր անում: Նա թատերական պաուզա վերցրեց ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ Պուտինի հաղթանակն ուշացումով շնորհավորելով: Եվ դա այն դեպքում, երբ նույն Նիկոլը Թուրքիայի նախագահ Էրդողանին շնորհավորել էր, կարելի է ասել, ընտրությունները դեռ չավարտված: Այսինքն՝ ըստ Նիկոլի Էրդողանը բարեկամական երկրի ղեկավար է, իսկ Պուտինը՝ ոչ: Թե ինչի է հանգեցնելու այս ամենը ՀՀ-ի համար, դժվար չէ կռահել: Մեկ անգամ Նիկոլն այդպես «դուխով» իրեն պահել էր Պուտինին Հայաստանում դիմավորելիս, ավելի ճիշտ՝ չդիմավորելիս: Պողոսներին դա մատուցվեց որպես դուխով քայլ, բայց դրա գինը վճարեց ՀՀ-ն:

Հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, ավելի ճիշտ՝ թշնամացումը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին: Մինչև հիմա նրանք օգտվում են Նիկոլի հակառուսական քաղաքականությունից:

Օգտվում է նաև Արևմուտքը, որի համար կարևորը Մոսկվային վնասելն է: Իսկ թե ինչ գնով, դա նրանց չի հետաքրքրում: Նիկոլին էլ չի հետաքրքրում այդ գինը: Ինքն իր գինը բարձրացնում է Թուրքիայում ու Արևմուտքում՝ առաջնորդվելով բացառապես անձնական շահով:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am