Պուտինին ընտրելով՝ ռուսները ցույց տվեցին, որ հնարավոր չէ հաղթել Ռուսաստանի պետականությանը․ Մհեր Ավետիսյան

Իր դարավոր պատմության ընթացքում ամեն անգամ, երբ ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի պետականությունը կանգնել են լինել չլինելու առջև, կանգնել են գոյաբանական խնդրի առջև, միշտ էլ ռուս ժողովրդի ծոցից ծնվել են առաջնորդներ, ինչպիսիք են` Ալեքսանդր Նևսկին ու Դմիտրի Դոնսկոյը, Իվան Երրորդը, Մինինն ու Պոժարսկին, Պետրոս Մեծն ու Պուտինը, ովքեր ապավինելով Աստծուն և ռուս ժողովրդի խոհեմությանը առաջնորդել են սեփական ժողովրդին` փրկելով և հաղթանակներ ու փառք բերելով սեփական ժողովրդին ու պետականությանը։ Այո, ռուս մեծերի շարքում ես նշեցի նաև Վլադիմիր Պուտինի անունը և դա պատահական չէ, եթե հիշենք` ինչպիսի իրավիճակում Պուտինը ընդունեց Ռուսաստանի իշխանությունը և սկսեց առաջնորդել սեփական ժողովրդին։

Եվ այսօր էլ ռուս ժողովուրդը, փաստացի համախմբվեց Վլադիմիր Պուտինի շուրջ, համախմբվեց՝աննախադեպ բարձր վստահության քվե տալով Վլադիմիր Պուտինին, դրանով իսկ ցույց տալով ողջ աշխարհին, որ հնարավոր չէ հաղթել ռուսական պետականությանը, որ ռուս ժողովուրդը ապավինելով Աստծո զորությանը և համախմբված լինելով իր առաջնորդի շուրջ` պաշտպանելու է սեփական տեսակը, սեփական արժեքները, և հերթական անգամ հաղթելու է հակաաստվածային ուժերին։

Իսկ մենք, որպես հայ ժողովուրդ, պետք է ուրախ լինենք, որ մեր բարեկամ ռուս ժողովուրդը համախմբված է, ապավինում է Աստծո զորությանն ու կանգնած է սեփական առաջնորդի կողքին, քանզի հզոր և համախմբված Ռուսաստանը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ապավեն է և որքան էլ որոշ տգետներ կամ անհայրենիքներ փորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ցանկացած բանական հայ հասկանում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հենարանը դա Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, հետևաբար որքան ուժեղ և միասնական լինի Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը, այդքան ուժեղ և ամուր է լինելու Հայաստանն ու հայ ժողովուրդը։

Շնորհավորում եմ և Վլադիմիր Պուտինին, և ռուս ժողովրդին, որ նրանք մեկը մյուսին հավատալով, մեկը մյուսին նեցուկ լինելով ամուր են պահում ռուսական աշխարհն ու դրանով իսկ նաև հայկական աշխարհը։
Աստված պահապան հայ և ռուս ժողովուրդներրը, Հայստանն ու Ռուսաստանը …

դիտվել է 921 անգամ
Լրահոս
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am