Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր` մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանին ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության 2-րդ վարչության վարչության պետ Վահե Մուշեղյանն ու սպանությունների վարչության պետը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ ու վիրավորների ինքնություները չենք հրապարակում։

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա Կապանում պատրաստվում են ընտրությունների Ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Ի ցույց է դրվելու խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը... Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում «Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակել Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներին Ունենք քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ, ժողովրդի հիմնական մասին համբալ ասող քաղաքապետի հայր և ԲԴԽ հայհոյախոս գիտնական անդամ․ Ժաննա Ալեքսանյան Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am