էլեկտրոնային դեղատոմսերին անցում կատարելու բարդությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտը։ «Արմեդ» համակարգի միջոցով նախարարությունը ներդրել է մի աշխատակարգ, որով 470 անուն դեղ այսուհետ կտրամադրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով։

«Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ էլեկտրոնային դեղատոմսերին միացված է 705 դեղատուն՝ 1200 մասնաճյուղերով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեղատան տնօրենները փաստում են, որ «Արմեդ» համակարգին միանալու համար կան նախատեսվող վճարումներ, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար: Բացի այդ, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը մեծ ռիսկ են ներկայացնում։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 40 հազար դեղատոմս արդեն դուրս է գրվել, բայց հարց է՝ լա՞վ է 40 հազարը, թե՞ վատ։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա լավ արդյունք չէ։ Եթե ուսումնասիրում ենք Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, ՀՀ-ում տարեկան բժշկին եւ՛ հիվանդանոցային, եւ՛ արտահիվանդանոցային դիմելիությունը 12 մլն է։ Երբ դա բաժանում ենք 12 ամսի եւ 30 օրվա, ստացվում է, որ մեկ օրում շուրջ 30 հազար բնակիչ դիմում է բժշկի։ Սրա մեջ ներառված են նաեւ առողջ մարդկանց այցերը։ Եթե սա էլ դնենք մի կողմ, ստացվում է, որ մեր երկրում ամեն օր դիմողների շուրջ 35%-ը դեղատոմս է ստանում։ Դրա մեջ են մտնում ամենաշատ նշանակումները՝ անտիբիոտիկները եւ հակասնկայինները։
Պողոսյանը հավելեց, որ սա լուրջ մտածելու տեղիք պիտի տա նախարարությանը։

Այս ամենին եթե ավելացնենք սեւ շուկայի ակտիվացումը եւ դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է հասարակ քաղաքացին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am