Նիկոլի արևմտյան ինտեգրացիայի իրական ուղղությունը

Նիկոլ Փաշինյանը հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը հայ ժողովրդին ներկայացնում է որպես եվրաինտեգրացիայի քաղաքականություն։ Դա հերթական սխալն ու խաբեությունն է։

Նախ սխալի մասին։ Եթե մի պահ ենթադրենք, որ Փաշինյանն ակեղծորեն ուզում է եվրաինտեգրվել ու Հայաստանը դարձնել ԵՄ անդամ (ի դեպ, ԵՄ–ից նման պատրաստակամություն չի հայտնվում․ այլ բան է, որ քարոզչական շոու այդ մասով կա), ապա դրա ճանապարհը Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալը չէ։ Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Վրաստանը չի դառնում հակառուսական երկրորդ ճակատ, չի դառնում Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ, չի դառնում երկրորդ Ուկրաինա։ Նիկոլն առաջարկում է Ուկրաինա և մանրադրամ դառնալ՝ չառաջարկելով անվտանգային այլընտրանքային երաշխիքներ, չբացատրելով, թե ո՞րն է ՀՀ շահը։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ անվտանգության հարցում Հայաստանին բացի մի քանի ձևական հայտարարություններից, այլ բան չի առաջարկելու։

Ինչ վերաբերում է խաբեությանը, ապա Նիկոլը Հայաստանին ինտեգրում է ոչ թե ԵՄ–ի, այլ Թուրքիայի հետ։ Ավելի ճիշտ՝ Հայաստանին մտցնում է Թուրքիայի տակ։ Վերջիններս չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցք են բացելու, իսկ իրենց սատելիտ Ադրբեջանի շուրթերով էլ հայտարարում են, որ Հայաստանը դիտարկում են որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլն իր անձնական խնդիրներն է լուծում։ Անունը դրել է «ինքնիշխանություն», բայց այն հանձնում է Թուրքիային՝ իր անվտանգության ու փախնելու տեղ ունենալու դիմաց։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը Հ1–ի եթերում տանում էր այն գիծը, որ ավելի լավ է ՀՀ–ն դառնա 10 հազար քառակուսի կիլոմետրով տարածք, բայց լինի, իբր, ինքնիշխան, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնի։ Պարզ է, որ այդ քաղաքականության վերջը ՀՀ–ի ամբողջական վերացումն է լինելու, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքը ՀՀ–ն արդեն դուրս է գրել ու պատրաստվում է Տիխանովսակայա դառնալուն, այսինքն՝ փախնելուն ու դրսից որպես հակառուսական գործիք օգտագործվելուն։

Կարճ ասած՝ Նիկոլը ծախել է Հայաստանը։ ՔՊԿ–ում հասկանո՞ւմ են, որ Նիկոլը նաև իրենց է ծախել։

Հայկ Ուսունց

7.or.am

դիտվել է 961 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am