Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։
Թուրք նախարարը նշել է, որ «դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ», և «միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար»։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։