«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին կոչ անելով Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Միությունը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում։


Հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։


Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Փաշինյանն ուզում է` Թուրքիայից պամիդոր առնենք-ծախենք ու վերջ (video) Ի՞նչ Մհեր Գրիգորյան, Փաշինյանն ու Ալիևն ուղիղ են խոսում․ ընդդիմադիրներ (video) Փաշինյանը մնացել է Տոկաևի հույսին (video) ЦРУ-ն Նիկոլի ձեռքով կտոր-կտոր հանձնում է Հայաստանը. Հայկ Նահապետյան (video) Պետք է հարվածել փաշինյանական իշխանության հիմքերին․ Անդրանիկ Թևանյան (video) «Սա ասում է մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվ է հրապարակում, ոչ՝ անուն-ազգանուն». Հայրապետյան Մի քանի անգամ ուշադիր կարդացեք այս կետերը, սրանք փաստեր են. Միգուցե՝ ցավոտ ու տհաճ, բայց՝ անհերքելի փաստեր. Նարեկ Մալյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա. Սիդնեյում 5 մարդ է դանակահարվել Աննա՛, դու դեռ այն ժամանակ ոչնչություն էիր․ ես քեզ խղճում էի, որովհետև․ քաղաքացի (video) Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց КГБ-ի ագենտ լինելու մեջ․ Էդգար Ղազարյան (video) ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը Ի՞նչ է նշանակում Ոսկեպարի գյուղացին որոշի՝ Ոսկեպարը հանձնում են,թե ոչ․ Թովմասյան (video) Փաշինյանը խոսեց նոր կորուստներից (video) Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Բա մեղքը ու՞մն է, որ հիմա ասում ես՝ բանակը չի կարող պայքարել․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին (video) Ժողովրդի 95 %-ը դեմ է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, պնդում են՝ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն Նիկոլը հրաժարվում է Ցեղասպանություն տերմինից (video) Վրաստանի խորհրդարանում լուրջ ծեծկռտուք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ընթացքում Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն The Times-ի սկանդալային բացահայտումը․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու բրիտանացիները․ Սուրենյանց (video) ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող անձանց Փաշինյանի իշխանությունը վտանգի տակ է․ նրանք մի նպատակով են Տավուշի հարցը ձգձգում․ Տիգրան Աբրահամյան (video) Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am