Բայրամովը Միրզոյանի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա
![Բայրամովը Միրզոյանի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա](/timthumb.php?src=/disc/29-02-24/d5901eb9ccc94b53c050381431fab9f7.jpg&w=708)
Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ԱԳՆ-ին հղումով, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա ֆորումին ելույթ կունենա, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն: