Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը:

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է:

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ «արհավիրքի» մասին է ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ իր առաջադրման ժամանակ, և ինչո՞ւ 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը չի տեղեկացրել «արհավիրքի» մասին, ինչպես խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանեցին.

«Դուք և Ձեր գործընկերները պարբերաբար հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք առաջին իսկ այդպիսի հնարավորության ժամանակ օգտվել ձեր իրավունքից և հարցնել Նախագահ Սարգսյանին այդ մասին: Նա սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին»:

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով ՀՀ-ն չի մասնակցելու ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան. Պեդրո Զարոկյան Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am