Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը:

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է:

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ «արհավիրքի» մասին է ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ իր առաջադրման ժամանակ, և ինչո՞ւ 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը չի տեղեկացրել «արհավիրքի» մասին, ինչպես խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանեցին.

«Դուք և Ձեր գործընկերները պարբերաբար հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք առաջին իսկ այդպիսի հնարավորության ժամանակ օգտվել ձեր իրավունքից և հարցնել Նախագահ Սարգսյանին այդ մասին: Նա սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին»:

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող ենթակայան «Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»․ Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am