Պարզվել են փետրվարի 2-ին Գորիսում 3 անձի սպանության փորձի դեպքի էական հանգամանքներ

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կտարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ, որից 2-ը մարտական փամփուշտի, 3-ը` գազային ատրճանակի:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գորիսի 40-ամյա բնակչի նկատմամբ առերևույթ սպանության փորձ է կատարել վերջինիս համաքաղաքացին, ով նույն միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել նաև 40-ամյա տղամարդու երկու եղբայրների ուղղությամբ։

Մասնավորապես պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ 5,45մմ և 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Դրանք, 2024թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, ժամը 12:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով փակել է 40-ամյա տղամարդու եղբոր վարած ՈւԱԶ մակնիշի մեքենայի ընթացքը և իրական վտանգ ստեղծելով ինչպես ՈւԱԶ-ի, այնպես էլ դրա հետևից ընթացող ՎԱԶ 21074 մակնիշի մեքենայի ուղևորների կյանքի ու առողջության համար, հատկապես ՈւԱԶ-ի վարորդին կյանքից զրկելու դիտավորությամբ, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել նրա վարած մեքենայի ուղղությամբ` վնասելով այն:

Շարունակելով հանցավորարարքները՝ տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է ՈւԱԶ-ի վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։

Մակարով տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվելուց հետո, 38-ամյա տղամարդը հանցագործությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ, մեքենայի սրահից վերցրել է այնտեղ ապօրինի պահած «AK-74» տեսակի ինքնաձիգը։ Սակայն չի հասցրել դրանով կրակոցներ արձակել, քանի որ ՎԱԶ 21074-ի ուղևորները նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս, դեպքի վայրում թողնելով մեքենան, դիմել է փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` 3 դրվագ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Եվ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ բոլոր միջոցառումները տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն Նիկոլիզմ կոչվող չարիքի հասցրած վնասները՝ ցանկացած գիտակից մարդու համար, ոչ մի արդարացում չի կարող ունենալ. Արտակ Զաքարյան «Մեր տունը, մեր ուժն են». լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը 16-ամյա աղջիկն ինքնասպան լինելու մասին երկտող է թողել ու անհետացել. նրան այդ քայլին դրդելու մեջ կասկածվում է նույն դպրոցի աշակերտը Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի Էրեբունի-Երևանը 2806 տարեկան է Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը Երևանում բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը Մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը... Գեղամ Մանուկյան Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով Ստացվեց մի հիանալի դասական կվարտետ. ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել Դե, հիմա պատկերացրեք աշխարհի գերտերություներից մեկի քաղաքական էլիտայի ինտելեկտուալ և բարոյական մակարդակը... Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը Նիկոլ Փաշինյանը չունի շատ ժամանակ Հայաստանում իր անարդար պաշտոնավարումը շարունակելու. Արշակ Կարապետյան «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մաhացել է «Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին». մաhացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին Ցիկլոնը Հայաստանում է. սպասվում են տեղումներ Ցնծա ժեխափթիր. Էրդողանն ու Նիկոլ Անհողը կհարձակվեն Ադրբեջանի վրա. Գագիկ Համբարյան Միլիոնավոր դոլարներ կորել են Զավեշտ. հարազատ հոր գերեզմանը թուրքին հանձնած ԱԽՔ֊ի Արմենը Հայաստանը պաշտպանելուց է խոսում... Դավաճանաոհմակի ներկայացուցիչներից շատերն աչքի են ընկնում աներեսությամբ ու անինքնասիրությամբ... ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ Թրամփը Հարիսին «մտավոր հետամնաց» է անվանել. NYT
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am