Ավինյանը մեր տները քանդում է մեր գլխին․ Նոր Նորքի բնակիչ (video)
Ավինյանն ասաց առայժմ ձեզ բան ասող չկա, գնացեք բնակվեք ձեր տներում, այսօր եկել քանդում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչը, ում տունը քաղաքապետարանի հրամանով քանդվում է:
«Ընդամենը մեկ ժամ առաջ ամբողջ ոստիկանական ուժերը եկել են, ամբողջ կազմը եկել է և երկու ժամ սպասելուց հետո նոր գրավոր բերել են թուղթը»,- նշեց նա:
Հիշեցնենք. Երևանի քաղաքապետի հրամանով քանդվում են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Նոր Նորքում են, որտեղ բնակիչները բողոքում են վերոնշյալ որոշման դեմ: Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար: